Երեկ Ծաղկաձորում կայացել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահության նիստը, որի ընթացքում որոշվել են 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների անունները:
Դահուկավազքում Հայաստանը կներկայացնեն Միքայել Միքայելյանը եւ Կատյա Գալստյանը, իսկ լեռնադահուկային սպորտում՝ Աշոտ Կարապետյանը:
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ մարզիկներին ընտրել են ըստ նրանց վարկանիշային արդյունքների:
Օլիմպիական խաղերը կկայանան Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում, փետրվարի 9-25-ը: