WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը Մարտին Մարեյի հետ մենամարտում:
Գերմանական Հանովեր քաղաքում կայացած մենամարտի մեկնարկային ռաունդներում Աբրահամն ավելի շատ պաշտպանվում էր: Վերջին երկու ռաունդներում հայ բռնցքամարտիկը ավելի ակտիվ էր: Ի վերջո Աբրահամին հաջողվեց հաղթել միավորների շնորհիվ: 12 ռաունդների արդյունքում հայազգի բռնցքամարտիկը հաղթեց 115-112, 112-115 և 116-111 միավորների տարբերությամբ:
ՀԱՕԿ լրատվության բաժին