ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

11:57 - 08 Հուն, 2023

ՄՕԿ-ի գործկոմը   հերթական նիստում  հայտարարել է, որ  IBA- ն լիովին   չի բավարարել 2021թ. դեկտեմբերի 9-ին ՄՕԿ-ի առաջադրած վերականգնման պայմանները: 

Հարցի լուծման համար ՄՕԿ-ը  արտահերթ հեռավար նիստ կգումարի հունիսի 22-ին: Միաժամանակ ՄՕԿ-ը հանդես է եկել 2024թ.  օիմպիական խաղերի ծրագրում բռնցքամարտի պահպանման օգտին ։ 

Նշենք, որ 2019-ին ՄՕԿ-ը IBA-ին զրկել է  ճանաչման կարգավիճակից, քանի որ կազմակերպությունը կանգնած էր ֆինանսական և կառավարման ճգնաժամի  առջև և պահանջել է բարեփոխումներ կատարել:

Կասեցման հետ կապված՝ 2024թ. Փարիզում կայանալիք խաղերում օլիմպիական մրցումների կազմակերպման գործը ստանձնել է ՄՕԿ-ը։ Որոշվել է նաև բռնցքամարտը 2028թ.  Լոս Անջելեսում կայանալիք  խաղերի ծրագրում առայժմ չընդգրկել։ 

ՄՕԿ-ը բազմիցս կասկածներ է հայտնել IBA-ի կառավարման թափանցիկության վերաբերյալ։ Հունիսի 5-ին բռնցքամարտի միջազգային ասոցիացիան նամակ է հղել ՄՕԿ,  որում տեղեկացրել է, որ աշխատանքի վերականգնման համար բոլոր պահանջները կատարվել են։

Այլ նորություններ