Երեւանում ընթացող շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում այսօր կայացավ իներորդ տուրը: Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի ավարտեց իր պարտիան եւ մրցաշարային աղյուսակում հավասարվեց Ռոբերտ Հովհաննիսյանին, որն այսօր ազատ էր:
Իներորդ տուրի արդյունքները. Սամվել Տեր-Սահակյան-Կարեն Գրիգորյան՝ 0:1, Տիգրան Պետրոսյան-Տիգրան Հարությունյան՝ 1:0, Հովհաննես Գաբուզյան-Զավեն Անդրիասյան՝ 0:1, Հայկ Մարտիրոսյան-Արման Փաշիկյան, Մանուել Պետրոսյան-Շանթ Սարգսյան՝ ոչ-ոքի, Ռոբերտ Հովհաննիսյանն ազատ էր:
Մրցաշարային աղյուսակ. Մարտիրոսյան, Հովհաննիսյան՝ 6-ական միավոր, Փաշիկյան, Անդրիասյան՝ 5-ական, Սարգսյան, Մ. Պետրոսյան՝ 4-ական, Հարությունյան, Տեր-Սահակյան՝ 3.5-ական, Գրիգորյան, Տ. Պետրոսյան՝ 3-ական, Գաբուզյան՝ 2:
Տասներորդ տուրում միմյանց հետ կխաղան հետեւյալ զույգերը. Հովհաննիսյան-Մ. Պետրոսյան, Սարգսյան-Մարտիրոսյան, Հարությունյան-Գաբուզյան, Գրիգորյան-Տ. Պետրոսյան, Փաշիկյան-Տեր-Սահակյան, Անդրիասյանն ազատ է: