Թայվանի Թայփեյ քաղաքում ավարտվում է 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերը։
Այսօր Անդրանիկ Թեւոսյանը (70 կգ) սանդա ուշու մրցաձեւի կիսաեզրափակչում չկարողացավ առավելության հասնել Իրանի ներկայացուցիչ Ջաֆար Շիրզադեհի նկատմամբ եւ բավարարվեց բրոնզե մեդալով։
Այսպիսով, Հայաստանի պատվիրակությունն ավարտեց մրցելույթները 29-րդ ամառային Ունիվերսիադայում։ Մեր թիմի 16 մարզիկ հանդես եկավ յոթ մարզաձեւում։ Ընդհանուր հաշվարկով հայ մարզիկները նվաճեցին վեց մեդալ՝ երեք ոսկե, մեկ արծաթե ու երկու բրոնզե։
Առաջին անգամ համաշխարհային ուսանողական խաղերի պատմության մեջ Հայաստանն ունեցավ կրկնակի չեմպիոն՝ ի դեմս մարմնամարզիկ Արթուր Թովմասյանի։