Մարզասերների առջև << Միկա >> մարզադահլիճի դռները կբացվեն ապրիլի 16 – ին: Հայաստանի կանանց բասկետբոլի բարձրագույն խմբի առաջնությունը մտել է վճռական փուլ: Չեմպիոնին որոշող << Լես Ֆոքսես >> – << Երևան Բասկետ >> թիմերի եզրափակիչի առաջին խաղը կսկսվի ժամը 20. 15 -ին: Հաղթող կճանաչվի այն ակումբը, որը մրցակցի նկատմամբ կհասնի երկու հաղթանակի:
Երրորդ տեղի համար կպայքարեն << Հատիս >> – << Էրեբունի >> թիմերը: