Ավստրիայի Գրաց քաղաքում երեկ ուշ երեկոյան մրցապայքարն ավարտեցին գեղասահքի Եվրոպայի առաջնության տղամարդկանց մենասահքի մասնակիցները:
Ինչպես հայտնի է, Հայաստանի ներկայացուցիչ, 23-ամյա Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրում վաստակել էր 66,89 միավոր ու 20-րդ արդյունքով մտել էր եզրափակիչ: 24 ուժեղագույնների պայքարում ,կամավոր ծրագրում, նա ստացավ 127,72 միավոր ու զբաղեցրեց 18 –րդ հորիզոնականը: Սա նրան հնարավորություն ընձեռեց երկու մրցաձևերի ընդհանուր գումարով / 194,61միավոր /, 26 երկրների 35 մասնակիցների պայքարում գրավել 18-րդ տեղը:
Արժե նշել, որ Ռուսաստանը ներկայացրած 16- ամյա Արթուր Դանիելյանն արժանացավ Եվրոպայի փոխչեմպիոնի պատվին:
Այսօր՝ հունվարի 24-ին մեդալների համար պայքարը կսկսեն մենասահորդուհիները: Սահադաշտ կելնեն 29 երկրների 37 պատվիրակներ: Նրանց շարքում է մեր Անաստասիա Գալուստյանը: