Հայաստանի տղամարդկանց հավաքականից Ռիյադում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում առաջինը ասպարեզ ելավ Եվրոպայի չեմպիոն Գոռ Սահակյանը (67 կգ):
20 –ամյա մեր պատվիրակը առաջին անգամ մասնակցեց նման խոշոր ստուգատեսի: Գուցե դա էր պատճառը, որ նա իր հնարավորություններից թույլ հանդես եկավ: Գոռը երկու վարժություններում նախապես պատվիրած կիլոգրամները կարողացավ հաղթահարել միայն երրորդ մոտեցումից հետո և երկամարտի 312 կգ (142 կգ + 170 կգ ) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր ու տեղ գտավ պատվանդանի երրորդ աստիճանին: Ի դեպ, պոկում վարժությունից հետո, երբ արժանացավ << արծաթի >>, հույս առաջացավ, որ նա հաջողությունը կզարգացնի հրումում: Ավաղ, սպասելիքները չարդարացան:
Կարծում ենք շնորհալի ծանրորդը հաջորդ մրցումներում արդեն հաղթահարած կլինի մեկնարկային տենդի արգելքը և բնածին օժտված հայ ծանրորդը իրեն վայել մեդալներ կնվաճի:
Մեր թիմից հաջորդը, սեպտեմբերի 11 –ին, պայքարի կելնեն Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ 17. 30 –ին ) և Անդրանիկ Կարապետյանը (89 կգ, ժամը 20. 00 -ին):