ՀԱՄԱՐՁԱԿ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

14:30 - 30 Ապր, 2021

Շվեյցարիայի Բազել քաղաքում ապրիլի 21 – 25 –ը անցկացվեց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Մեզ համար այն հիշարժան է  հատկապես Արթուր Դավթյանի նժույգթափերում  նվաճած ոսկե մեդալով:  Բայց  մրցաշարն առանձնացավ մի հետաքրքիր դիպվածով: Իր մասին ստիպեց խոսել գերմանացի մարզուհի Սառա Վոսը: Նրանք, ովքեր պարբերաբար հետևում են մարմնամարզուհիների ելույթներին, գիտեն, որ  կանայք հատուկ  մարզազգեստ են կրում: Բոլորը վաղուց արդեն սովոր են այդ  մրցազգեստին, որը նման է կանացի լողազգեստին / купальник /:

Մեր հերոսուհին որոշեց հեղափոխություն կատարել  իր մարզաձևում, որը մեծ աղմուկ բարձրացրեց: Բանն այն է, որ գերմանուհին հագավ ոչ թե սովորական կուպալնիկ այլ `  կոմբինեզոն, որը  ծածկել էր նրա ոտքերը:

Վոսն ասել է, որ իրեն շատ ավելի հարմար է այդկերպ հանդես գալը և որ ինքը, ինչպես նախկինում, ցանկանում է հիանալի տեսք ունենալ մրցումների ժամանակ: Սովորական մարզազգեստով Վոսն իրեն մերկ է զգում:  

Մարմնամարզուհիների մեծ մասը պարապմունքի  ժամանակ տաբատ է կրում: Ուրեմն ինչու հարմարավետ չզգալ մրցումների ժամանակ: Մանավանդ , որ  կանոնադրությունը այդ չի արգելում: Մարզուհուն աջակցել են  իր բոլոր թիմակիցները:

Արարքը դրական արձագանք է ստացել  համացանցում, քանզի    դատապարտելի ոչինչ   չկա:

Անշուշտ, Սառա Վոսսը  նորաձևության հիմնադիր դարձավ սպորտային մարմնամարզությունում: Մնում է սպասել , թե ով կաջակցի այս համարձակ նախաձեռնությանը:

Այլ նորություններ