Մարիա Գևորգյանն առաջին հաղթանակը տոնեց Եվրոպայի անհատական առաջնությունում

09:10 - 01 Հուն, 2016

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 5-րդ տուրի պարտիաները:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց հունգար Վայդա Լազարնեի հետ: Մարիա Կուրսովան զիջեց մրցակցին: Միավորը կիսեց նաև Լիլիթ Գալոյանը, իսկ ընթացիկ առաջնությունից առաջին հաղթանակը տոնեց Մարիա Գևորգյանը: Վերջինս առավելության հասավ Ռեգինա Նարվայի նկատմամբ:

Այժմ Լիլիթ Մկրտչյանն ունի 3,5 միավոր և առաջատարից հետ է մնում մեկ միավորով:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ