ՄԵՂՄՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐ

12:18 - 12 Նոյ, 2020

Ճապոնիայի իշխանություններն  առաջիկայում հնարավոր է մեղմեն  իրենց երկիր մուտք գործելու պայմանները։

Կլինեն բացառություններ  տարբեր երկրներից ժամանող մարզիկների, մարզիչների և անձնակազմի համար, որոնք մինչ օլիմպիական խաղերը կմասնակցեն մրցումների և ուսումնամարզական հավաքների։

Ճապոնիան կորոնավիրուսի տարածումը կանխելու համար առայժմ արգելում է  ավելի քան 150  երկրների քաղաքացիների մուտքը։ Դա չի վերաբերում  արտասահմանցի այն  մարզիկներին, ովքեր աշխատանքային պայմանագրեր ունեն տեղի ակումբների հետ:

Այլ նորություններ