Ռուսաստանի Եսենտուկի քաղաքում շարունակվում է վետերան բասկետբոլիստների միջազգային մրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի վետերանների հավաքականը: Հայ վետերան բասկետբոլիստները մրցաշարի երկրորդ խաղում մրցել են Տագանրոգ քաղաքի հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվել է 48-36 հաշվով՝ հաղթել են ռուսաստանցի վետերան բասկետբոլիստները:
Վետերանների հավաքականը մեկնարկային խաղում հանդիպել էր Եսենտուկի քաղաքի հավաքականի հետ և առավելության հասել 53-47 հաշվով:
Լուսանկարը՝ Բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի
ՀԱՕԿ լրատվության բաժին