Հայաստանի ութ շախմատիստ հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 5-ը Իռլանդական ծովում գտնվող Մեն կղզում կմասնակցի FIDE Grand Swiss մրցաշարին:
Հայաստանից հանդես կգան Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սակակյանը, Մանուել Պետրոսյանը և կանանցից ՝ Էլինա Դանիելյանն ու Մարիամ Մկրտչյանը:
Առաջինը և երկրորդը ճանաչվող շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու 2024թ. անցկացվելիք հավակնորդների մրցաշարին։
Նույն ժամանակահատվածում Իտալիայում կանցկացվի 2023թ. շախմատի վետերանների աշխարհի առաջնությունը:
50 - ից բարձր տարիքային խմբում Հայաստանից կմասնակցեն Արտաշես Մինասյանը և Աշոտ Նադանյանը, իսկ 65 –ից բարձրում ՝ Ռաֆայել Վահանյանը։