Հուլիսի 21-30-ը Կոտ դՙ Իվուարի Աբիջան քաղաքում Հայաստանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի խաղերին:
Մեր մարզիկները պայքարելու են չորս մարզաձեւում` ձյուդո, աթլետիկա, ազատ ոճի ըմբշամարտ եւ խճուղային հեծանվավազք:
«Ֆրանկոֆոնիայի խաղերին կմասնակցենք երրորդ անգամ: Նախորդ երկուսում հաջող ենք հանդես եկել եւ մեդալներ նվաճել: Բավական ուժեղ մրցաշար է: Մասնակցում են մայրցամաքների ու աշխարհի մրցանակակիրներ»,- ՀԱՕԿ լրատվականին ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը:
Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են:
Ձյուդո. Սամվել Խաչատրյան (73 կգ քաշային կարգ), Գեւորգ Խիթարյանը (81 կգ), Գրիգոր Սահակյանը (90 կգ):
Աթլետիկա. Լեւոն Աղասյան, Տիգրան Մկրտչյան, Երվանդ Մկրտչյան, Լիլիթ Հարությունյան:
Ազատ ոճի ըմբշամարտ. Մխիթար Գրիգորյան (57 կգ), Աշոտ Վելիցյան (61 կգ), Վաղինակ Մաթեւոսյան (65 կգ), Խաչատուր Պապիկյան (70 կգ), Վարուժան Կաջոյան (74 կգ), Մարզպետ Գալստյան (86 կգ):
Հեծանվասպորտ. Էդգար Ստեփանյան, Մհեր Մկրտչյան: