Երևանի պետական օլիմպիական մարզական քոլեջում անցկացվեց կանանց ծանրամարտի հանրապետական առաջնությունը: Ծանրահարթակում իրենց ունակությունները դրսևորեցին 35 մարզուհիներ:
Չեմպիոններ դարձան Լարիսա Հարությունյանը / 45 կգ / , Կարինե Ավդալյանը / 49 կգ / , Ալեքսանդրա Գրիգորյանը / 55 կգ / , Իզաբելա Յայլյանը / 59 կգ / , Անուշ Արշակյանը / 64 կգ / , Միլենա Խաչատրյանը / 71 կգ /, Էմմա Պողոսյանը / 76 կգ /, Լիանա Գյուրջյանը /81 կգ/ , Տաթեւ Հակոբյանը / 87 կգ / և Ջուլիետա Ավանեսյանը / + 87 կգ/ :
Մրցաշարի արդյունքներով կազմվեց հավաքական , որը Աբովյանում փետրվարի 10-ից կսկսի նախապատրաստվել Մոսկվայում ապրիլի 3 – 11 –ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը: