Մարզասերները հետաքրքրությամբ հետևում են Երևանում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնության ընթացքին:
Տանտերերից առաջինը մեդալակիր դարձավ կանանց հավաքականի ներկայացուցիչ Իզաբելա Յայլյանը / 55 կգ /: Նա պոկեց 87 կգ, հրեց 109 կգ և երկամարտի 196 կգ արդյունքով ճանաչվեց երրորդը: Ի դեպ, Իզաբելան պարգևատրվեց բրոնզե երեք մեդալով. երկամարտում, պոկում և հրում վարժություններում:
Նույն քաշային կարգում հանդես եկավ մեր մեկ այլ մարզուհի ՝ Ալեքսանդրա Գրիգորյանը: Նա երկամարտի 179 կգ –ով / 80 կգ + 99 կգ / եզրափակեց մրցանակային վեցյակը:
Այսօր Հայաստանից հանդես կգա միայն Գոռ Սահակյանը: Նա կմասնակցի 67 կգ քաշայիների պայքարին , որը կսկսվի ժամը 20. 00 –ին: