Եվրոպայի ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Փյունիկը» սեփական հարկի տակ մրցեց Ղազախստանի «Օրդաբասի» հետ: Ինչպես թիմերի առաջին խաղում, այս անգամ էլ երևանցիները հաղթեցին 1 : 0 հաշվով :
Որակավորման վճռական փուլում «Փյունիկը» կմրցի Սլովենիայի «Ցելիեի» հետ։
Նման արդյունքի հասավ նաև ՀՀ փոխչեմպիոն Երեւանի «Նոան»: Մեր թիմը որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում հյուրընկալվեց Աթենքի ԱԵԿ-ին: Ճիշտ է, հյուրերը պարտվեցին / 0:1 / , բայց երկու հանդիպումների ընդհանուր հաշվարկով եզրափակիչ փուլ անցավ «Նոան», որը սեփական հարկի տակ մրցակցին հաղթել էր 3:1 հաշվով։ Նրա մրցակիցը կլինի Սլովակիայի «Ռուժոմբերոկը»։
Որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները նշանակված են օգոստոսի 22-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ օգոստոսի 29-ին։
Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» երկու հանդիպումների արդյունքով պարտվեց Հունգարիայի «Պուշկաշ Ակադեմիային» և դուրս մնաց պայքարից: