Շարունակվում է Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի բարձրագույն խմբի առաջնությունը:Կան թիմեր, որոնց մեկնարկը դեռևս չէր տրվել: Օրինակ՝ «Ֆոքսիսը» առաջին հանդիպումը մրցաշարում անցկացրեց երեկ և «Արաբկիրի » հետ խաղում իր հաշվին խոշոր հաշվով հաղթանակ գրանցեց / 103: 82 /:
Հետաքրքիր է, որ հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը արաբկիրցի Վարանդ Քելեջյանն էր: Նա վաստակեց 31 միավոր: Բացի այդ, նա նաև 16 անգամ տիրեց օղակից անդրադարձած գնդակին և կատարեց երեք արդյունավետ փոխանցում:
Այսօր, Օլիմպավանում , ժամը՝ 21:15-ին կսկսվի «Ուրարտու» - «Կիլիկիա» մրցամարտը: