ԱՅՍ ՀԵՏԱՁԳՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՀԱՄԱՎԱՐԱԿԸ ՉԷ

12:08 - 13 Սեպ, 2022

Եկող տարվա մայիսին Հնկաստանի Մումբայ քաղաքում նախատեսված  ՄՕԿ –ի հերթական նիստում  պետք է որոշվեր 2030թ. ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքը: Բայց միջոցառումը չորս ամսով հետաձգվել է և կանցկացվի սեպտեմբերին: Պատճառն այս անգամ ոչ թէ  համավարակն է, այլ Հնդկաստանի ԱՕԿ –ում առկա ներքին անհամաձայնություններն են: Հարցի առթիվ ՄՕԿ –ը վերջին զգուշացումն է արել Հնդկաստանի ԱՕԿ –ին:  

Ի դեպ, 2030թ. խաղերը հյուրընկալելու ցանկություն ունեն  Կանադայի Վանկուվերն ու Ուիսլերը, Ճապոնիայի Սապորոն և ամերիկյան Սոլթ Լեյք Սիթին:

Ճապոնացիների մեծամասնությունը կողմ է ձմեռային մարզահանդեսն  անցկացնել երկրի ծայրհյուսիսում գտնվող Հոկայդո կղզու գլխավոր քաղաք Սապորոյում: Այդ մասին անցկացվել է հարցում՝  հեռախոսով, պատահական համակարգչային ընտրանքի մեթոդով, որին մասնակցել է 1462 մարդ։ 

Օլիմպիական խաղերի անցկացմանը կողմ է արտահայտվել հարցվածների 55%-ը, դեմ՝ 38%-ը։ 

Նշենք, որ Սապորոն 1972թ. արդեն ընդունել է ձմեռային օլիմպիական խաղեր:

 

 

 

Այլ նորություններ