ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

12:38 - 08 Դեկ, 2020

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան   / IWF / ամեն ջանք գործադրում է , որ մարզաձևը իր տեղը պահպանի    Փարիզի  օլիմպիական խաղերի ծրագրում: Այդ մասին հայտնել է IWF- ն։

Ավելի վաղ  ՄՕԿ –ը  որոշել էր   2024 –ի  խաղերում ծանրորդների թիվը նվազեցնել- հասցնել 120 -ի: Մինչդեռ  Տոկիոյի ծանրահարթակում հանդես կգան  196 մարզիկներ:

Խթանիչ չօգտագործածները շարունակում են  մեծ գին վճարել վատ կառավարիչների և այն երկրների մարզիկների պատճառով , ովքեր զարտուղի, հեշտ ուղիներով են  Պեկինի / 2008թ․ / և  Լոնդոնի / 2012թ․ /  խաղերում հաջողության հասել։ Անկախ փորձագետների  շնորհիվ արդեն բարեփոխման աշխատանքներ են կատարվում։ Ֆեդերացիան հույս ունի, որ  կկարողանա բավարարել ՄՕԿ-ի չափանիշները  Փարիզի օլիմպիական խաղերի ծրագրում մնալու համար։

IWF- ի գործկոմը  հոկտեմբերին կազմակերպության ղեկավարի պաշտոնակատար է  նշանակել  բրիտանացի Մայք Իրանին: Այդ պաշտոնում նա փոխարինել է ամերիկացի Ուրսուլա Պապանդրեային, ով ժամանակավորապես ղեկավարում էր ֆեդերացիան Թամաշ Այանի հեռանալուց հետո: 

 

 

Այլ նորություններ