ՄԵԿ ՏԱՐԻ ՀԵՏՈ, ՓԵՏՐՎԱՐԻՆ

12:16 - 05 Փետ, 2021

Մեկ տարի հետո,  2022թ․  փետրվարի 4-ին, Պեկինում կմեկնարկեն ձմեռային 24 –րդ օլիմպիական խաղերը: 

Ակնկալվում է, որ ձմեռային սպորտի գլխավոր մարզահանդեսին  կմասնակցեն ավելի քան 95 երկրների 3000 մարզիկ - մարզուհիներ:  

Մրցումները կանցկացվեն Չինաստանի  երեք քաղաքների՝  Պեկինի, Չժանցզյակոուի և Յանցինի   25  մրցասպարեզներում: Խաղարկվելու է մեդալների 109 հավաքածու։

Կազմակերպիչները  օգտվել  են 2008-ի ամառային օլիմպիական խաղերից մնացած  ժառանգությունից։ Նոր շինարարարական աշխատանքներ չեն իրականացվել, ինչը էապես նվազեցրել է  ծախսերը։

Բացման և փակման արարողությունները տեղի կունենան նույն ՝  << Թռչնաբույն >>  մարզադաշտում, որը տեղավորում է 91 հազար հանդիսական: Կառույցով  հիացել են  2008-ի ամառային խաղերի մասնակիցները։

ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը, դեռևս  տարեսկզբին հայտնել է,  որ  բոլոր մարզակառույցները լիովին պատրաստ են և արդեն  կարող են ընդունել մարզիկներին։

Կազմկոմիտեն հաստատել է  է ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված    յոթ մարզաձևերի 24  մրցաձևերի պատկերագրերը։ Դրանք համահունչ են   և ներշնչված են չինական ավանդական փորագրության ոճով։ Ձևավորման մեջ նկատելի է նաև ազգային գեղագրությունը: Պատկերագրերը մարմնավորում են  ձմեռային  մարզաձևերի դինամիկան ու այդ երկրի  հարուստ մշակույթը: 

Կարմիր հիմնապաստառի  և սպիտակ ֆիգուրների միջև խիստ հակադրությունը  ընդգծում  է սպորտի նրբագեղությունը և  խաղերի մթնոլորտը, որոնք տեղի կունենան չինական լուսնային ամանորի տոնակատարությունների ժամանակ: 

Պատկերները մշակելիս նկարիչները ոգեշնչվել և օգտվել են << Պեկին – 2008 >>  խաղերի նկարներից: 

Ոճերի  նմանությունը ընդգծում է  առաջիկա մարզահանդեսի յուրահատկությունը, քանի որ Պեկինը պատմության մեջ առաջին քաղաքն է, որտեղ տեղի կունենան ինչպես ամառային, այնպես էլ՝  ձմեռային օլիմպիական խաղեր:

Խաղերի թալիսմանը Բին Դվեն Դվեն անունով պանդան է։  Այն խորհրդանշում է մարզիկների ուժն ու կամային որակները և նման է տիեզերագնացի:

Լապտեր երեխայի տեսքով ․ այսպես է  ներկայացված է  պարալիմպիկ խաղերի Շուեյ Ռոն Ռոն թալիսմանը։ Այն  ջերմություն, ընկերություն, քաջություն և համառություն է ներշնչում:

Պատրաստ է նաև օլիմպիական ջահը:

Սպասվում  էր, որ անցյալ տարի օլիմպիական ասպարեզներում պետք է տեղի ունենային ստուգողական մրցումներ, բայց խանգարեց համաճարակը։  Այս առումով ամբողջ բեռը ընկնելու է առաջիկա աշնան վրա :

Այլ նորություններ