Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան արհեստավարժ մարզիկներին օգնելու նպատակով ստեղծել է միջազգային հիմնադրամ։ Այն կազմում է է 500 հազար ԱՄՆ դոլար: Օգնություն կստանան համաճարակի հետևանքով դրամական նեղության մեջ հայտնված մարզիկները։
Միջոցները հատկացրել է Մոնակոյի արքայազն Ալբեր երկրորդը, ով կազմակերպության պատվավոր նախագահն է ։
Ավելի քան 35 տարի առաջ Ալբեր երկրորդը աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի նախկին նախագահ Պրիմո Նեիբոլոյի հետ ստեղծել են հիմնադրամ ՝ մարզաձևը խթանելու, զարգացնելու համար, ինչպես նաև ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ազգային ֆեդերացիաներին և մարզիկներին :