Սոֆիայում ավարտվեց ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներ, 73 կգ քաշայիններ Արսեն Ավետիսյանը և Ֆերդինանդ Կարապետյանը անմասն մնացին խաղարկված մեդալներից:
Արսենը առաջին գոտեմարտում Կոսովոյի պատվիրակին հաղթելուց հետո, երկրորդ փուլում պարտվեց ռումինացի մրցակցին և դուրս մնաց պայքարից:
Մեր առաջատար Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկում հանդիպեց ռումինացու հետ, թիմակցի օրինակով ճաշակեց պարտության դառնությունը ու վերածվեց հանդիսականի:
Տղաները վերադարձել են Գորի, միացել են այնտեղ մարզվող թիմակիցներ Գասպար Հայրապետյանին, Շահեն Աբաղյանին / երկուսն էլ` 60 կգ / , Արտյոմ Ղալաչյանին / 66 կգ / և Մերուժան Սարգսյանին / 73 կգ / : Նշած մարզիկներին, ինչպես նաև Արսեն Ավետիսյանին, հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը կուղեկցի Բոսնիայի Սարաևո, որտեղ մայիսի 5 – 8 –ը տեղի կունենա Եվրոպայի գավաթի խաղարկության փուլերից մեկը: