2026թ. ձմեռային օլիմպիական խաղերը տեղի կունեան Իտալիայի Միլան և Կորտինա դ'Ամպեցցո քաղաքներում: Կազմկոմիտեն համաձայնության է եկել Իտալիայի կառավարության հետ << Էուդժենիո Մոնտի >> սահնակային մրցուղու վերանորոգման հարցում:
Հեռավոր 1956թ. օլիմպիական խաղերի համար է կառուցվել այդ համալիրը: Դրա շինվերանորոգման նախահաշիվը կազմում է 69 մլն դոլար:
Գումարի չափը մեծ է և ծախսերից զերծ մնալու համար կազմկոմիտեն, որպես այլընտրանք, առաջարկել էր մարզաձևի մրցումներն անցկացնել Ավստրիայի Ինսբրուկ և Շվեյցարիայի Սենթ Մորից քաղաքների հարմարավետ ասպարեզներում:
Նման առաջարկ է արվել այն բանից հետո, երբ ՄՕԿ –ը դեմ է եղել վերակառուցման համար գումար ներդնել, որովհետև ծրագրով հիմնականում նախատեսվում է կառույցը օգտագործել իբրև զվարճանքի կենտրոն: Նշանակում է, որ համալիրը կապ չունի օլիմպիական խաղերի հետ և ոչ ոք իրավունք չունի պնդել, որ նախագիծը համապատասխանեցվի օլիմպիական օրակարգին։
Այնուամենայնիվ, իտալացիները կառույցը կվերանորոգեն և կօգտագործեն ըստ ցանկության: