Ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիան / FISU /չեղյալ է հայտարարել իր հովանու ներքո անցկացվող չորս մարզաձևերի աշխարհի առաջնությունները։ Ծրագրից հանվել են ժամանակակից հնգամարտ, բայդարկա և կանոէ թիավարություն, գնդակային հրաձգություն և ինտելեկտուալ մարզաձևերը։
Այդուհանդերձ, երկու միջոցառում հեռակա ձևաչափով կկայանա առաջիկա ամիսներին։ Դրանք են ՝ FISU կամավորների առաջնորդների ակադեմիայի երկու նիստերը և համաշխարհային ֆորումը։
Մարտ ամսին չեղարկվել էին ուսանողական սպորտի աշխարհի առաջնության ևս չորս մարզաձևեր։