ՄԵԿՆՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

10:37 - 05 Մայ, 2022

Վաղը լուսադեմին Ստամբուլ  կմեկնի  Հայաստանի կանանց բռնցքամարտի թիմը:  Կազմում ընդգրկված են  Գայանե  Տեր – Բարսեղյանը / 48 կգ /,    Անուշ Գրիգորյանը / 50 կգ /, Եկատերինա Սիչևան / 54 կգ / և Անի Հովսեփյանը / 70 կգ /: Պատվիրակության կազմում, գլխավոր մարզիչ , ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի հետ են  նաև մարզիչ Հակոբ Մելքոնյանը և բժշկուհի Ռոզա Հովհաննիսյանը:

Ստամբուլում մեր մարզուհիները կմասնակցեն մայիսի 9 –ին սկսվող կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությանը, որը կավարտվի մայիսի 20 –ին: Հաջորդ օրը պատվիրակությունը կվերադառանա հայրենիք:

Գլխավոր մարզիչը զրույցի ժամանակ ասաց, որ մայրաքաղաքի Օլիմպավանում նախօրյակին են ավարտել նախապատրաստական վերջին հավաքը:

Համերաշխ քառյակը  մեծ պատասխանատվություն է դրսևորել պարապմունքներում, կատարել է մարզիչների անխտիր բոլոր հրահանգները և մրցավայր է մեկնում լավ մարզավիճակով:

Այլ նորություններ