Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:
Հենացատկերի վարժությունում Դավթյանը հավաքելով 15.316 միավոր դարձավ Եվրոպայի արծաթե մեդալակիր: Այս ձևում լավագույն արդյունք` 15.399, գրանցեց Ուկրաինան ներկայացնող Օլեգ Վերնյաևը:
Մինչ այս հավաքականի մյուս անդամներից Հարություն Մերդինյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ Վահագն Դավթյանը` արծաթե մեդալակիր:
ՀԱՕԿ լրատվության բաժին