Թուրքիայում դեկտեմբերին նախատեսվում է անցկացնել ձյուդոյի եվրոպական միության / EJU / հաշվետու – ընտրական վեհաժողովը, իսկ մրցումների օրացուցային ծրագրերը առայժմ քննարկման փուլում են։
Եվրոպայի 2020թ․ առաջնությունը, որը օլիմպիական վարկանիշային է , պետք է անցկացվեր Պրահայում, ապրիլի 30-ից մայիսի 3-ը: Համավարակի պատճառով մրցաշարը հետաձգվել է մինչև նոյեմբեր: