Սկսվում է Եվրոպայի կանանց բասկետբոլի չեմպիոնների գավաթի խաղարկությունը՝ FIBA Women’s EuroCup –ը : Կմասնակցեն եվրոպական երկրների չեմպիոն ակումբները: Հայաստանը ներկայացնող «Երևան Ֆոքսիսը» ընդգրկված է L խմբում: Մրցակիցներն են Իսպանիայի «Սպար Ժիրոնա», իտալիայի «Լա Մալիսանա Կամպրոբասո» և Հունգարիայի «Ունիվերսիտատ Պեկսի» թիմերը:
Գլխավոր մարզիչ Գեորգի Ղազանչյանի ղեկավարությամբ մեր մարզուհիները վաղը կմրցեն իսպանուհիների հետ:
Հանդիպումը տեղի կունենա Միկա մարզադահլիճում և կսկսվի ժամը 20 . 00 –ին:
Տեղեկացնենք, որ թիմերը իրար հետ կխաղան փոխայցելությունների մրցակարգով: Խմբում առաջին և երկրորդ տեղ գրավողները պայքարը կշարունակեն հաջորդ փուլում: