Օգոստոսի 19-30-ը Թայփեյում կայանալիք ամառային համաշխարհային Ունիվերսիադային հայ ծանրորդներից մասնակցելու են միայն տղամարդիկ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
Ուսանողական խաղերում հանդես կգան Անդրանիկ Կարապետյանը (85 կգ քաշային կարգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) եւ Գոռ Մինասյանը (+105 կգ):