Հեծանվորդները նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

15:45 - 21 Հուն, 2016

Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականը ծաղկաձորյան հավաքով նախապատրաստվում է Եվրոպայի երիտասարդների առաջնությանը:

Հեծանվորդները Ծաղկաձոր են մեկնել հունիսի 19-ին: «Քանի որ արդեն  ունենք ձևավորված հավաքական թիմ՝ հիմնական շեշտը դնում ենք դիմացկունության և արագություն զարգացնելու վրա: Այս հավաքին մասնակցում են Պավել Ստեփանյանը, Ռոբերտ Խաչատրյանը և Նիկոլայ Գասպարյանը: Իտալիայում մեզ կմիանա Էդգար Ստեփանյանը»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում փաստեց հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը:

Հավաքը կավարտվի հուլիսի 6-ին, իսկ հավաքականը Իտալիա կմեկնի հուլիսի 8-ին:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ