Հայ թաեքվանդոիստներն ավարտել են մրցելույթներն աշխարհի առաջնությունում

10:50 - 29 Հուն, 2017

Հարավային Կորեայի Մուջու քաղաքում ավարտվող թաեքվանդոյի աշխարհի առաջնությունում հունիսի 28-ին տատամի է մտել Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչը՝ Արման Երեմյանը (87 կգ քաշային կարգ):

Մեր մարզիկը մեկնարկային մենամարտում գերազանցել է սենեգալցի Դիեյ Գույեին, բայց 1/16 եզրափակչում պարտվել է Սլովենիան ներկայացնող Իվան Տրայկովիչին (8:16) եւ դուրս մնացել մեդալի համար հետագա պայքարից:

Ավելի վաղ մրցաշարում հանդես էին եկել Հայաստանի հավաքականի անդամներ Սերգեյ Վարդազարյանը (68 կգ) եւ Դավիթ Վարդումյանը (74 կգ), որոնք եւս աշխարհի առաջնության մեկ փուլ էին հաղթահարել:

 

Լուսանկարը` Գեւորգ Դանիելյանի անձնական արխիվից

Այլ նորություններ