ԵՐԿՐՈՐԴ ՀԱՎԱՔԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

11:47 - 14 Մայ, 2024

Արտաշատի մարզադաշտում   առաջիկա կիրակի օրը  կանցկացվի  աթլետիկա մարզաձևի երախտավոր Գառնիկ Ղուկասյանի հիշատակը հավերժացնող  միջազգային ավանդական մրցաշարը:

Հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ, գիտությունների թեկնածու Գրիգոր Բարսեղյանը մեզ հետ զրույցում ասաց, որ միջոցառումը ընտրական բնույթ կկրի: Աչքի ընկածներով կկազմվի հավաքական:  Նախատեսված է  շուրջ 10 մարզիկ – մարզուհու մասնակցությունը Իզմիրում մայիսի 25 – 26 –ին կայանալիք Բալկանյան երկրների  օլիմպիական վարկանիշային առաջնությանը: Դրան կհաջորդի  հունիսի 7 – 12 –ը Հռոմում կայանալիք Եվրոպայի առաջնությունը, որը նույնպես վարկանիշային է:

Առնվազն 16 աթլետ մեր երկրից կգործուղվի հունիսի  22 –ին Ջիբրալթարում  նշանակված  Եվրոպայի փոքր երկրների առաջնություն:

Հայաստանի  աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի անգերազանցելի  ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի աջակցությամբ մեր 14 հոգանոց  հավաքականը,  Փարիզում,  տեղի մարզիկների հետ,  հունիսի 6 – 20 –ը երկրորդ համատեղ ուսումնամարզական հավաքը կանցկացնի:

Ամեն բան արվում է, որ մեր երկիրը  ներկայացուցիչներ ունենա Փարիզի օլիմպիական խաղերում:

Այլ նորություններ