Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության «Դիտյատինի գավաթում» Արթուր Դավթյանը եւ Գագիկ Խաչիկյանը թիմային հաշվարկում գրավել են առաջին տեղը:
Արթուր Դավթյանը դարձել է նաեւ բազմամարտի ոսկե մեդալակիր։
Երիտասարդների պայքարում Գագիկ Խաչիկյանը բազմամարտում զբաղեցրել է 4-րդ տեղը: Մարզիկները մրցելու են նաեւ առանձին գործիքների վրա։ Դավթյանը 6 գործիքներով էլ որակավորվել է եզրափակչին, իսկ Խաչիկյանը միայն վրիպել է հենացատկերում եւ եզրափակիչ է անցել 5 գործիքներով։
Մայիսի 25-ին կկայանան առանձին գործիքների եզրափակիչները։