Այսօր, ուշ երեկոյան, Երևանի ժամանակով 22. 45 –ին կսկսվի Շոտլանդիա – Հայաստան ֆուտբոլի հավաքականների հանդիպումը:
Ազգերի լիգայի Բ լիգայի առաջին խմբի երկրորդ տուրի ծրագրով է կայանալու այդ խաղը:
Գլխավոր մարզիչ Կապառոսի ղեկավարությամբ մերոնք երեկ նախախաղային պարապմունք են անցկացրել Գլազգոյի « Հեմփդեն Պարկ » մարզադաշտում։
Մարզումից հետո, ստադիոնի մամուլի սրահում, լրագրողների հարցին Կապառոսը հետևյալ պատասխանն է տվել. « Իռլանդիայի դեմ հանդիպումն արդեն անցյալում է, մենք պետք է կենտրոնանանք վաղվա խաղի վրա . . . »:
Կարելի է ենթադրել, որ մեր ֆուտբոլիստները արժանի մրցակցություն կծավալեն տանտերերի դեմ: