ԳՈՀԱՑՆՈՂ ԱՐԴՅՈՒՆՔ

09:27 - 14 Փետ, 2022

Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի պարային զույգերի մրցաշարն ավարտվեց: Ենթադրում ենք հայ մարզասերին հաճույք պատճառեց  մեր Թինա –Կարապետյան – Սիմոն Սենեկալ երկյակը: Նախ՝ նրանք հաղթահարեցին որակավորման փուլի արգելքը, գրավեցին 19 –րդ տեղը ու համալրեցին 20 ընտրյալների շարքը:

Առավել տպավորիչ էր Հայաստանի ներկայացուցիչների երկրորդ՝ ազատ ծրագրով մրցելույթը: Այն ավելի դիտարժան էր, կատարումները՝ սինխրոն, միմյանց հաջորդող անցումները՝ սահուն, գումարած նրանց հաճելի, գրավիչ, գեղեցիկ  տեսքը, որը նույնպես կարևորվում է մարզաձևում: Ասենք, որ նրանք նաև  մեկ աստիճանով բարելավեցին նախնական փուլում իրենց ցույց տված արդյունքը և  գրավեցին 18 –րդ տեղը: Հավելենք,  որ հայկական երկյակը վաստակեց 167, 03 միավոր:

Առաջին եռյակում տեղ գտան հաջորդաբար  Գաբրիելա Պապադակիս - Գիյոմ Սիզերոն / Ֆրանսիա /,  Վիկտորիա Սինիցինա - Նիկիտա Կացալապով / Ռուսաստան /, Մեդիսոն Հաբել -  Զաքարի Դոնոհյու / ԱՄՆ / զույգերը։

Լուսանկարները ՝ Ասատուր Եսյանացի:

Այլ նորություններ