ՍԱՆԴՐԱՆ ԵՎ ԿՐԱԿՈՒՍԵԿԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

11:37 - 12 Մայ, 2023

Սալամանդրն ու վիշապը խորհրդանշում են Եվրոպական ամառային երրորդ խաղերը: Այդ կենդանիները դեռևս հոկտեմբերին են ընտրվել մարզական իրադարձության  պաշտոնական թալիսմաններ և արդեն սպասում են մասնակիցներին, որոնք ընդամենը  40 օր հետո կսկսեն իրենց մրցավեճը:

Մտերմիկ այդ զույգը կամրապնդի խաղերի հիմնական ուղերձը՝ «Մենք միասնություն  ենք»: Թալիսմանները արական և իգական սեռի են ու  ցանկանում  են նպաստել  գենդերային հավասարության կարևորությանը: 

Եվրոպական երրորդ խաղերի կազմակերպիչները նախապես  հայտարարել էին,  որ Կրակուսեկ անվանումով  վիշապը լինելու է խաղերի միակ թալիսմանը:  Սակայն, որոշ քննարկումներից հետո,  ժյուրին համաձայնել  է, որ սալամանդրի նշանավոր նկարը պետք է միանա վիշապին:  

Վիշապի դիզայնը ստեղծել է 15-ամյա Կատարժինա Բիշտան՝  Լեհաստանի Լիբենժ քաղաքից: Այն  արտացոլում է Կրակովի  մշակույթն ու պատմությունը։ Սև և ոսկեգույն  սալամանդրը, որը  Սանդրա անունն է կրում, ստեղծել է 10-ամյա Գլորիա Գորիլին՝  Վոյնիչ քաղաքից: Այն պատկերում է իրական արարածի, որը Հարավային Լեհաստանն անվանում է տուն:

Թալիսմանի հեղինակ երեխաները իրենց ընտանիքների հետ  կհրավիրվեն  մարզահանդեսի բացման և փակման արարողություններին: Նրանք նաև կստանան անհատական թալիսման և Եվրոպական խաղերի պաշտոնական ապրանքների փաթեթ։ 

Եվրոպայի  ամառային երրորդ խաղերը տեղի կունենա  2023թ հունիսի 21- ից՝   հուլիսի 2-ը:

 

 

Այլ նորություններ