Միջազգային օլիմպիական կոմիտեի համակարգող հանձնաժողովը մտահոգ է 2022թ․ ձմեռային օլիմպիական խաղերի թեստ - ստուգումների առթիվ։ 2020 – 2021թթ․ մրցաշրջաններում Պեկինում նախատեսված չմշկասահքի, գեղասահքի, դահուկացատկի, լեռնադահուկային սպորտի մրցաշարերը վտանգի տակ են ՝ համավարակի պատճառով: ՄՕԿ –ի համակարգող հանձնաժողովի նախագահ Խուան Անտոնիո Սամարանչ կրտսերն ասել է, որ միջազգային սահմանափակումները, քաղաքացիների տեղաշարժը, կարանտինային միջոցառումները և այլ պայմաններ կարող են խոչընդոտել համապատասխան անձերի այցը Չինաստան։
<< Պեկին – 2022 >> կազմկոմիտեն այս առթիվ համագործակցում է ՄՕԿ-ի և միջազգային ֆեդերացիաների հետ։
Հիշեցնենք, որ ՉԺՀ կառավարությունը կորոնավիրուսի երկրորդ ալիքի մտավախությամբ արգելել է մարզական միջոցառումների կազմակերպումը։