Աշխարհի գավաթ. Լեւոն Արոնյանը բաց թողեց հաղթանակը երկրորդ պարտիայում

21:00 - 24 Սեպ, 2017

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայացավ Լեւոն Արոնյան – Դին Լիժեն եզրափակիչ խաղի երկրորդ պարտիան:

Հայաստանցի գրոսմայստերը մոտ էր հաջողությանը, սակայն որոշիչ պահին չգտավ հաղթանակի ճանապարհը, եւ չինացի շախմատիստը կարողացավ ավարտել պարտիան ոչ-ոքի: Հաշիվը դարձավ 1:1:

Երրորդ պարտիան կկայանա վաղը:

 

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ