Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) տնօրենների խորհուրդը մարզաձևում հիմնարար փոփոխություններ է կատարել: Սիրողական բռնցքամարտի (AIBA) տարիքային բոլոր խմբերում կգործեն մարզիկների նոր քաշային կարգեր : Որոշումն ուժի մեջ կմտնի 2021թ. օգոստոսի 1-ից:
Տղամարդկանց քաշային կարգերը 10-ից կհասնի ՝ 13 –ի , իսկ կանանցը `10-ից 12 -ի:
Փոփոխությունները կատարվել են մարզիկների առողջությունը չվնասելու, անձնական քաշը հեշտությամբ կարգավորելու և ֆիզիկական համաչափությունը հնարավորինս հավասարեցնելու համար:
Ներկայացնում ենք առաջիկա օգոստոսի մեկից գործող նոր քաշային կարգերը.
Տղամարդիկ ՝ 48կգ, 51, 54,57, 60, 63,5, 67, 71, 75, 80, 86, 92 և գերծանր քաշ ՝ +92կգ :
Կանայք՝ 45կգ, 50, 52, 54,57, 60, 63, 66, 70,75, 81 և գերծանր քաշ ՝ + 81կգ: