ՄԵԿ ՄՐՑԱՆԱԿ

10:11 - 29 Մար, 2021

Հայաստանի երեք սամբիստներ մասնակցեցին Մոսկվայում անցկացված  Անատոլի Խառլամպիևի միջազգային ավանդական հուշամրցաշարին: Առավել հաջող հանդես եկավ և մրցանակակիր դարձավ գյումրեցի  Գրիգոր Մխիթարյանը / 58 կգ /: Նա հաղթահարեց նախնական փուլերի արգելքները և  մտավ եզրափակիչ: Ակնկալվում էր, որ վճռական  փուլում մեր մարզիկը կհաղթի ղրղըզ Ազատ Ամանբեկովին: Բայց հակառակը ստացվեց և հայ սամբիստը բավարարվեց երկրորդ տեղով:

Այլ նորություններ