ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԵՌԱՎԱՐ ՁԵՎԱՉԱՓՈՎ

10:10 - 20 Հուլ, 2020

Միջազգային օլիմպիական կոմիտեն կորոնավիրուսի պատճառով,  առաջին անգամ,  գլխավոր համաժողովն անցկացրել է  տեսակապի ձևաչափով: 

Կազմակերպության անդամները ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախի գլխավորությամբ օրակարգի  հարցերը քննարկել են ընդամենը մեկ օրում։ Եվ սակայն նիստը հագեցած է եղել ու  քննարկումները  ծավալվել  են բոլոր կարևոր հարցերի շուրջ։

Լսվել են տարբեր հանձնաժողովների հաշվետվություններ։ Գնահատվել է  ՄՕԿ –ի  2019թ․ գործունեության զեկույցը։  

Նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ  հանդես են  եկել  << Տոկիո-  2020 >>, << Պեկին- 2022 >>, << Փարիզ-  2024>>, << Միլանո - Կորտինա – 2026 >> և << Լոս Անջելես – 2028 >>  օլիմպիական մարզահանդեսների կազմկոմիտեների ներկայացուցիչները։

Ելույթներում  նշվել  են  ձեռնարկած   հնարավոր միջոցները ներկա իրավիճակի համար։ Պատասխանատուները քննարկել են ` << Օլիմպիական օրակարգ – 2020 >> - ի առաջարկությունները։

<< Տոկիո – 2020 >> -ի  մրցումային ծրագրում փոփոխություններ չեն կատարվել, կազմ ու պատրաստ են բոլոր մրցասպարեզները, օլիմպիական գյուղը , լրատվական կենտրոնը և այլն: Ճապոնիայի կառավարությունը, մայրաքաղաքի վարչակազմը, օլիմպիական և պարալիմպիկ խաղերի կազմակերպիչները  աշնանը կսկսեն քննարկել  կորոնավիրուսի տարածումը կանխելու  հարցը:

Նստաշրջանի պատվիրակները   կայացրել են նաև  մի շարք կադրային որոշումներ։ Ընտրվել  են ՄՕԿ –ի  նոր փոխնախագահներ, գործկոմի և  ՄՕԿ –ի  անդամներ։

Այլ նորություններ