Ընթացք է վերցրել Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի գավաթի առաջին խաղարկությունը:
Հայաստանի երեք պատվիրակներ տանուլ տվեցին մեկնարկային մենամարտերը: Նրանք են՝ Արթուր Ղազարյանը (60կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ) և Զավեն Գալստյանը (71 կգ)։
Այսօր ՝ ոկտեմբերի 10-ին ռինգ կելնեն Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86կգ) և Դավիթ Չալոյանը (+92կգ)։