Երևանում մեկնարկել է Ֆուտզալի Եվրոպայի չեմպիոնների լիգայի որակավորման փուլի երրորդ խմբի մրցաշարը: Մասնակցում են «Պետրո-վ» (Լատվիա), «Լոնդոն Հելվեցիա» (Անգլիա), «Եվրոպա» (Ջիբրալթար) և «Երևան» ( Հայաստան ) թիմերը:
Մեր չեմպիոնը ձախողվեց մեկնարկում, ավելին, անսպասելի ՝ խոշոր հաշվով խաղը տանուլ տվեց լատվիացիներին ՝ 2 : 7:
«Լոնդոն Հելվեցիա» - «Եվրոպա» հանդիպումն ավարտվեց աներևակայելի ՝ 15:0 հաշվով:
«Երևանը» այսօր կմրցի «Եվրոպայի» հետ: