Տոկիոյի ամառային 32 –րդ օլիմպիական խաղերի երկրորդ օրը Հայաստանի պատվիրակներից առաջինը ասպարեզ մտավ հրաձգության մրցաշարի մեր միակ ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը:
Երևանցի մարզուհին չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը և մտնել ուժեղագույն ությակ: 10 մ. օդամղիչ ատրճանակի մրցաձևում նա վաստակեց 573 միավոր և 53 մրցակիցների պայքարում գրավեց 18 –րդ տեղը:
Ափոսոսում ենք, որ նա վճռական փուլ չմտավ ու չմասնակցեց մեդալների համար պայքարին, բայց նրա զբաղեցրած դիրքը գժգոհելու տեղիք չի տալիս:
Օլիմպիական ռեկորդ սահմանելով չեմպիոնի կոչումը նվաճեց Վիտալինա Բացարաշկինան / Ռուսաստան, 240,3 միավոր /: Երկրորդը Անտուանետա Կոստադինովան էր / Բուլղարիա, 239,4 / և երրորդը ՝ Չժան Ցյանսինը / Չինաստան 218,0 / ։