ՎԱՂԸ ՝ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ

11:39 - 17 Մար, 2021

Վաղը  Բուդապեշտի մրցագորգերի վրա իրենց մրցավեճը կսկսեն օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշարին հայտավորված ազատ ոճի ըմբիշները:  Պայքարին կմասնակցեն նաև մեր երկրի չորս պատվիրակներ:  Նույնքան ըմբիշ, բայց հունահռոմեական ոճի,  Բուդապեշտ կուղևորվի այս գիշեր: Նրանց  մեկնարկը նշանակված է մարտի 20 –ին: Գլխավոր մարզիչ  Էդվարդ Սահակյանը վստահել է Գևորգ Ղարիբյանին  / 60 կգ /, Սլավիկ Գալստյանին  / 67 կգ /, Արթուր Շահինյանին  /87 կգ /  և  Դավիթ Օվասափյանին  / 130 կգ /:

Հիշեցնենք ,որ Տոկիոյի մարզահանդեսին մասնակցելու ուղեգիր կստանան յուրաքանչյուր քաշային կարգում եզրափակիչ մտնող երկու  ըմբիշները: Տեղին է նշել , որ հունահռոմեական ոճի հայաստանցի վարպետներ,   օլիմպիական չեմպիոն  Արթուր Ալեքսանյանը / 97 կգ /  և Կարապետ Չալյանը  / 77 կգ / դեռևս նախորդ մրցաշրջանում են նվաճել խաղեր մեկնելու իրավունք :

Այլ նորություններ