Կիեւում մեկնարկեց ըմբշամարտի միջազգային ավանդական հեղինակավոր մրցաշարը, որին Հայաստանից մասնակցում են միայն հունահռոմեական ոճի ըմբիշները:
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մրցավայր չի մեկնել:
Այսօր մրցագորգը տրամադրվել է 59, 66, 71, 80 եւ 98 կգ քաշայիններին: Նախնական գոտեմարտերի ավարտից հետո Սարգիս Քոչարյանը (80 կգ քաշային կարգ) եւ Արթուր Շահինյանը (98 կգ) մտել են եզրափակիչ եւ երեկոյան վիճարկելու են հաղթողի կոչումը: Ամփոփիչ գոտեմարտերում երրորդ տեղի համար պայքարելու իրավունք նվաճել են 59 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը եւ 80 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը: Միայն 71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը չի հաղթահարել մեկնարկային արգելքը եւ անմասն է մնացել մրցանակից:
Վաղը պայքարի մեջ կներգրավվեն 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը, 75 կգ՝ Վարշամ Բորանյանը, 85 կգ՝ Մաքսիմ Մանուկյանը եւ 130 կգ՝ Վաչիկ Եղիազարյանը: