Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը մարտի 17 – 31 –ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Մեր մարզիկները կնախապատրաստվեն Շվեյցարիայի Բազելում ապրիլի 18 –ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը: Հավաքում ընդգրկված են Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը, Արմեն Պետրոսյանը և Արթուր Թովմասյանը:
Նրանց մարզումների կուղեկցեն հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, նրա գործընկերներ Աշոտ Գասպարյանը և Հայկ Նազարյանը: