ՆԱԽԱՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

14:57 - 05 Հոկ, 2021

Պեկինում 2022թ.  կայանալիք  ձմեռային օլիմպիական խաղերի  մարզահամալիրներում  փորձնական մրցումներ են նախատեսված հոկտեմբերի 5 –ից՝  դեկտեմբերի 31 –ը: Սպասվում է, որ կմասնակցի շուրջ երկու հազար մարդ /  մարզիկներ, ուղեկցող պաշտոնյաներ և տեխնիկական մասնագետներ /:

Փորձնական մրցումները տեղի կունենան  օլիմպիական երեք  բնակավայրերում՝ Պեկինում, Չժանցզյակոուում  և Յանցինում:  Նախատեսված են չմշկասահքի, սքելետոնի,  գեղասահքի,  սահնակային սպորտի, շորթ տրեկի, հոկեյի, բոբսլեյի, բիաթլոնի, քյոռլինգի  և այլ մարզաձևերի մրցումներ: 

Միջոցառումները հնարավորություն  կտան կազմակերպիչներին ստուգել առաջիկա օլիմպիական խաղերի  մարզահամալիրների ընդհանուր վիճակը, ինչպես նաև COVID-19- ի տարածումը կանխելու հակահամաճարակային պայմանների  արդյունավետությունը: Հատուկ  կանոնակարգ է մշակվել  առաջիկա ձմեռային մարզահանդեսի  համար: Հաշվի է  առնվել Տոկիոյի փորձը և համաշխարհային համաճարակաբանական իրավիճակը: 

Օլիմպիական խաղերը Պեկինում կանցկացվեն փետրվարի 4-20-ը, իսկ պարալիմպիկը ՝ մարտի 4-13-ը:

Այլ նորություններ