Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարի վերջին մրցումային օրը:
Հայաստանը ներկայացել էր ազատ ոճային երեք ըմբիշներով` Դավիթ Սաֆարյան 65 կգ, Գրիգոր Գրիգորյան 74 կգ և Մուսա Մուրթազալիև 86 կգ:
Աշխարհի և Եվրոպայի 2013 թվականի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը մեկնարկային գոտեմարտում 2:3 հաշվով պարտվեց ամերիկացի ըմբիշին, իսկ 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը 0:4 հաշվով զիջեց գերմանացի Վիլյամ Հարթին:
74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը մեկնարկեց հաղթանակով: Նա որակավորման փուլում 11:0 հաշվով հաղթեց բելառուս Անդրեյ Կարպաչին: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 8:0 հաշվով հաղթում էր Իսպանիայի ներկայացուցիչ Թայմուրազ Ֆրիև Նասկիդաևին, սակայն պարտվեց 8:18 հաշվով:
Այսպիսով` ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ունի Ռիոյի Խաղերի 3 ուղեգիր, որոնք նվաճել են 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը, 97 կգ քաշային Գեորգի Կետոևը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն:
ՀԱՕԿ լրատվության բաժին